Որոշեցինք մեր մտադրության իրականացումը սկսել ծիրանի չրից՝ որպես չրի ամենատարածված և ավանդական տեսակը Հայաստանում։ Սա նաև այն չիրն է, որի վերաբերյալ հաճախորդների նախասիրությունները խիստ բազմազան են և միմյանցից միանգամայն տարբեր։
Երկարատև պրպտումների, փորձարկումների և իրապես ստեղծագործ աշխատանքի շնորհիվ վերջապես կարողացանք Ձեր՝ մեր հաճախորդի համար ստեղծել երեք տեսակի համային, վիզուալ և այլ հատկանիշներով միանգամայն տարբեր արտադրանք։
Ահա նրանք՝ Ձեր համար ստեղծված ծիրանե եռյակը։ Ծանոթացեք և ընտրեք, թե որն է ավելի շատ համապատասխանում Ձեր նախասիրություններին, կենսակերպին և արժեքներին։
Ավանդական․ այս չիրը պատրաստվում է ավանդական տեխնոլոգիաներով, այնպես ինչպես չորացրել են Ձեր տատիկը, գյուղում բնակվող հարազատները կամ գուցե նաև հենց ինքներդ։ Այն աչքի է ընկնում իր մուգ գույնով, իսկ անապակ ծիրանահամը Ձեզ հաստատ կվերադարձնի ամառ․․․գուցե նաև մանկություն։
Այս տեսակը նախատեսված է նրանց համար, ովքեր չրի մեջ նախընտրում են մրգային անապակ համը և առողջարար հատկությունները։
Փափուկ․ այս չիր պատրաստվում է հատուկ ջերմաստիճանում և պայմաններում։ Այն պահպանում է ավանդական ծիրանաչրի համային հատկությունները, սակայն ավելի փափուկ է, իսկ գունային երանգներն ավելի ակնահաճո են և համասեռ։ Այս չիրը կգերի Ձեզ իր հարուստ համով և նրբությամբ։
Նախատեսված է նրանց համար, ովքեր նախընտրում են չրի անապակ մրգային համը, առողջարար հատկությունները, համասեռ գույնը և փափկությունը։
Արևահատ․ այս տեսակը հանդիսանում է մեր արտադրության զարդը։ Դրա ստացման տեխնոլոգիան շատ բարդ է և պահանջում է անընդհատ ձեռքի աշխատանք ու քար համբերություն։ Արտադրանքի ծավալը շատ սահմանափակ է՝ կապված ստացման բարդ տեխնոլոգիաների հետ։ Այս չիրն աչքի է ընկնում իր շլացուցիչ բնական արևային դեղինով, յուրահատուկ համով և փայլով։ Հիասքանչ է՝ ինչպես արևից պոկված մասնիկ։
Նախատեսված է ամենաքմահաճ հաճախորդների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել մաքուր, բնական, առողջարար չիր, որը եզակի է շուկայում իր համով, տեսքով և խիստ սահմանափակ է իր ծավալով։