ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼՈՎ ԱՎԱՆԴԱԿԱՆԸ
Մենք հավատում ենք, որ հայկական ավանդական վերամշակված միրգը և բանջարեղենը աշխարհում հայտնի է դառնալու որպես յուրահատուկ համային ու որակական հատկանիշներով օժտված բարձրարժեք ապրանք՝ հասանելի միայն սահմանափակ քանակությամբ սահմանափակ վայրերում:

Մեր երազանքին հասնելու համար մենք ստեղծել ենք չրերի և չոր բանջարեղենի օրինակելի արտադրություն, որտեղ պահպանվում են սննդի արտադրության պատշաճ արտադրական պրակտիկայի միջազգայնորեն ընդունված հիգիենայի և անվտանգության պայմանները: Չրերի արտադրության անվտանգ և մաքուր պայմանների ապահովման առումով մեր արտադրամասն իր տեսակով դեռևս միակն է Հայաստանում (գուցե նաև տարածաշրջանում):
ՄԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
Մաքուր է
Մաքուր է և անվտանգ, քանի որ արտադրության ամբողջ պրոցեսն անցնում է փակ շենքային պայմաններում:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Համեղ է
Համեղ է, քանի որ քիմիական մշակման, արհեստական հավելումների և շաքարի բացակայությունը երաշխավորում է պտղի բնական, անաղարտ համը:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Առողջարար է
Առողջարար է, քանի որ էլեկտրական խցերում կարգավորվող չորացումը թույլ է տալիս պտղի մեջ պահպանել ավելի շատ վիտամիններ և օգտակար նյութեր:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
ՄԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
Մաքուր է և անվտանգ
Մաքուր է և անվտանգ, քանի որ արտադրության ամբողջ պրոցեսն անցնում է փակ շենքային պայմաններում՝ անվտանգ սննդի արտադրության պատշաճ արտադրական պրակտիկայի և հիգիենայի կանոնների պահպանմամբ: Այսպիսով մենք բացառում ենք միջատների, դրանց ձվերի և այլ կենսաբանական ու ֆիզիկական (քար, փոշի, և այլն) աղտոտիչների առկայությունը Ձեզ հասնող արտադրանքի մեջ: Մենք չենք օգտագործում ծծումբ, շաքար և այլազան քիմիական հավելումներ:
ՄԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
Առողջարար է
Առողջարար է, քանի որ էլեկտրական խցերում կարգավորվող չորացումը թույլ է տալիս պտղի մեջ պահպանել ավելի շատ վիտամիններ և օգտակար նյութեր, որոնք սովորաբար քայքայվում են արևայի չորացման ժամանակ՝ արևի ճառագայթների ազդեցությունից: Դե իսկ քիմիական մշակման և հավելումների բացակայությունն արդեն իսկ առողջարարության և օգտակարության ևս մեկ ցուցիչ է:
ՄԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
Համեղ է
Համեղ է, քանի որ քիմիական մշակման, արհեստական հավելումների և շաքարի բացակայությունը երաշխավորում է պտղի բնական, անաղարտ համը: Իսկ փակ էլեկտրական խցիկային եղանակով կարգավորվող ջերմաստիճանում կատարվող չորացումը թույլ է տալիս պահպանել պտղի համային փունջը, որը հաճելիորեն կզարմացնի Ձեզ, ու կշոյի Ձեր և ցանկացած համադամասերի քիմքը:
Close
Ունե՞ք հարցեր: Կապվե՛ք մեզ հետ:
+37493067797
[email protected]
Արարատի մարզ, ք. Վեդի, Արարատյան 70, Հայաստան, 0601